Բարի գալուստ Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության ընդունելության առցանց հերթագրման համակարգ
Հերթագրվելու համար սեղմեք օրացույցի վրա` ընտրելով Ձեզ հարմար ազատ օրը և ժամը: Գրանցման հաստատումը կուղարկվի Ձեր էլ․փոստի հասցեին: Ինչից հետո Դուք կարող եք մուտք գործել համակարգ` օգտագործելով Ձեր էլ․փոստի հասցեն և գրանցման ժամանակ ստեղծած գաղտնաբառը:
Պարտադիր լրացման ենթակա են.
անձի անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան տվյալներ, /օր, ամիս, տարի/ հեռախոսահամար և հյուպատոսական գործառույթի տեսակ:
Յուրաքանչյուր անձի համար անհրաժեշտ է անհատական հերթագրում (այդ թվում՝ ընտանիքի յուրաքանչյուր չափահաս կամ անչափահաս անդամի):
Գործերը կարող են հանձնել միայն նրանք, ովքեր գրանցման համակարգում ճշգրիտ են մուտքագրել իրենց անհատական տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր/ամիս/տարի) և ընտրել հյուպատոսական գործառույթի տեսակը։
Եթե չեք կարող հերթագրման օրը ներկայանալ, ապա խնդրում ենք չեղարկել ամրագրումը։
Ուշադրություն դարձրեք.
Հյուպատոսական ծառայությունների պետական տուրքի դրույքաչափի վճարումը կատարվում է ասռցանց՝ հետևյալ հղումով՝ https://la.mfa.am/hy/fees:
Հարգելի քաղաքացի, տեղեկացնում ենք, որ կայքի բարեփոխման ուղղությամբ տարվում են աշխատանքներ և այն հասանելի կլինի մի քանի օրից: Հայցում ենք Ձեր ներողամտությունը:
Հրատապ հարցերի պարագայում կարող եք թողնել ձայնային հաղորդագրություն +1 818 265 5900 /306, 308/ հեռախոսահամարին, նշելով Ձեր խնդիրը և հեռախոսահամարը:
ՀՀ վերադարձի վկայական ստանալու համար քաղաքացիների առցանց գրանցումը պարտադիր չէ, կարելի է դիմել թռիչքի օրվանից 10 օր առաջ աշխատանքային օրերին, շամը 9:30-12:30:
Հյուպատոսական բաժինը հեռախոսազանգերին պատասխանում է (hեռախոս` +1 818 265 5900 /306, 308/), աշխատանքային օրերին՝ ժամը 14:30-16:30: Ձայնային հաղորդագրություն թողնելու պարագայում, զանգը հետ է վերադարձվում 24 աշխատանքային ժամվա ընթացքում։